տուն Լուրեր 53 տարի առաջ այս օրն է սպանվել Քենեդին (տեսանյութ)

53 տարի առաջ այս օրն է սպանվել Քենեդին (տեսանյութ)

167
0

CB-john_kennedy_jackie_kennedy_conolly_dallas_motorcade_1963_thg_131010_16x9_992

1917-ի մայիսի 29-ին Բրուկլինում լույս աշխարհ է եկել Ջոն Քենեդին: 1953-ին նա ամուսնացել է բարձրաշխարհիկ Ժակլին Բուվյեի հետ: 1961-ին Քենեդին դարձել է Միացյալ Նահանգների 35-րդ ամենաերիտասարդ նախագահը:

Նոյեմբերի 22-ին նախագահն իր կնոջ` Ժակլինի հետ, հանդիսավոր կերպով, բաց լիմուզինով անցնում էր Դալլասի կենտրոնով, և հանկարծ դիպուկահարի արձակած երկու փամփուշտ մխրճվում է նախագահի պարանոցի և գլխի մեջ:

Նա մահանում է նախքան հիվանդանոց հասնելը: Ջոն Քենեդու սպանությունը համարվում է 20-րդ դարի քաղաքական ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը, որը մինչև օրս էլ հանելուկ է մնում:

Քենեդու հուղարկավորությունը տեղի է ունեցել 1963-ի նոյեմբերի 25-ին Արլինգտոնի Ազգային գերեզմանատանը, իսկ սպանված նախագահի կնոջ և եղբայրների կողմից նրա գերեզմանին վառած կրակը շարունակում է անմար մնալ:
https://youtu.be/iU83R7rpXQY