Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանին, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի հայտարարությանը։
Սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Քաթուր բնակավայրից 22 կիլոմետր և նահանգի մայրաքաղաք Ուրմիայից 133 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է գտնվել։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14։33-ին։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: