Գիտնականները պարզել են, որ ուսուցիչների կողմից աշակերտներին ուղղված սպառնալիքները հանգեցնում են ցածր գնահատականների: Ամերիկացի մի խումբ գիտնականների եզրակացությունները հրապարակել է School Psychology Quarterly գիտական ամսագիրը:
Այս եզրակացության նրանք եկել են 347աշակերտների մասնակցությամբ անցկացված գիտափորձից հետո: Կես տարի շարունակ գիտնականները հետևել են նրանց, այնուհետև ուսումնասիրել են նրանց ավարտական քննությունների արդյունքները: Պարզվել է, որ այն դասարաններում, ուր ուսուցիչները վախեցրել են աշակերտներին բարդ քննություններով և ճնշում գործադրել նրանց վրա, արդյունքներն ավելի ցածր են եղել:
Բացի այդ, առաջադիմությունն այս դասարաններում նույնպես տարբերվել է մյուսներից: