տուն Լուրեր 50:50 է` քաղաքացին ո՞ղջ կմնա, թե՞ ոչ. գծատերը սպառնում է

50:50 է` քաղաքացին ո՞ղջ կմնա, թե՞ ոչ. գծատերը սպառնում է

176
0

apus

Արդեն տեւական ժամանակ է` մի շարք գծատերեր, իհարկե` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, քաղաքացիներին սպառնում են, որ եթե ուղեվարձը մնաց 100 դրամ, եւ եթե տրանսպորտի բարելավման շուտափույթ գործողություններ չձեռնարկվեն, հետեւանքները շատ ծանր կլինեն, մանավանդ` ձմռանը:«100 դրամով աշխատելը մահ է»,- օրեր առաջ հայտարարել էին գծատերերը եւ սպառնացել, որ հենց ձյուն գա, քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան այդ ամենը:

 

Երեկ, հուրախություն գծատերերի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի (արդեն հեշտությամբ կարելի է իրականացնել երկար սպասված «մարդասպանության ծրագիրը»), ձյուն տեղաց, եւ արդեն այսօր շոշափելի են գծատերերի խոստումները: Առավոտյան մի շարք երթուղայիններ արդեն իսկ գիծ դուրս չեն եկել, որոշներն էլ շատ ուշ-ուշ են աշխատել` սառնամանիքին սպասեցնելով հարյուրավոր քաղաքացիների:

 

Yerkir.am-ի հետ զրույցում մի շարք երթուղայինների գիծ դուրս չգալը` «քաչալ»անվադողերի պատճառով, հաստատեց նաեւ Փոխադրող ընկերությունների միության նախագահ, գծատեր Հրանտ Եղիազարյանը: Թվեր ներկայացնել չցանկացավ, դեռ պատրաստ չէին:

 

«Քաղաքացիներին լավ բան չի սպասվում, դեռ ասֆալտը սեւ է, բայց որ ձյուն նստեց, չենք աշխատելու»,- զգուշացրեց Եղիազարյանը: Հիմնական խնդիրը, ըստ նրա, ձմեռային անվադողեր չունենալն է: Պարզվում է` գծատերերը դրանք փոխել ցանկանում են, բայց «փող չունեն»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here