ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հանձնարարականներ տվեց տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու համար:
Փաշինյանի խոսքով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել եւ որոշել են զրույց ունենալ այն ներդրողների հետ, որոնք բանկերից կներկայացնեն տեղեկանք, որպեսզի հասկանան նրանց բանկային պատմությունը ներդրումների համար: «Գալիս են տարբեր մարդիկ, ասում են՝ 50, 100 մլն դրամի ներդրում են ուզում անել, բայց բանկային հաշվի վրա 5000 դոլար չունեն: Դա անլուրջ խոսակցություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: