տուն Աշխարհ 5000 մարդ Սթոունհենջում է հավաքվել` նշելու ձմեռային արևադարձը (լուսանկարներ, տեսանյութ)

5000 մարդ Սթոունհենջում է հավաքվել` նշելու ձմեռային արևադարձը (լուսանկարներ, տեսանյութ)

423
0

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնից 130 կմ հեռավրության վրա գտնվող Սթոունհենջ  հուշարձանների մոտ կիրակի առավոտյան մոտ 5000 մարդ է հավաքվել` նշելու ձմեռային արևադարձը: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:

Սթոունհենջ  հուշարձանների մոտ հավաքված մարդիկ երգել են, պարել ու խմել:

Ձմեռային արևադարձի նշանակությունը գիշերվա տևողության երկարելու և ցերեկվա տևողության կարճանալու երևույթի շրջադարձն է (գիշերը սկսում է կարճանալ, ցերեկը՝ երկարել)։

Սովորաբար ձմեռային արևադարձը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, սակայն աստղաբաշխորեն ամենակարճ ճշգրիտ օրը կարող է մի քանի օրվա տարբերությամբ լինել: