տուն Հասարակություն Առողջապահություն 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, 18 մահվան դեպք. նախարար (տեսանյութ)

500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, 18 մահվան դեպք. նախարար (տեսանյութ)

232
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակը.

«Թվային առումով ունենք հետևյալ պատկերը. երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել: Արվել են 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույն է՝ 25%, նախորդ օրվա 24%-ի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է, իհարկե, կարևոր է նաև բացարձակ թիվը սպասարկումը հասցնելու տեսանկյունից… Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, և ընդհանուր մահերի թիվն այսպիսով դառնում է 245: Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից, գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ մեծ, հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար: Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք դա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է: Այս պահին, առավոտյան ժամը 9-ի դրությամբ, մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք հոսպիտալիզացիայի կարիք ունեն: Նրանցից ընդամենը 4-ն են տանը, մնացած 28-ն այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ… Իրավիճակն իհարկե շարունակում է մնալ լարված, սակայն այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով…»: