Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ նախատեսել են 25 մլրդ սոցիալական փաթեթ, բայց դա պետք է հասցեական լինի:
Վարչապետն ասաց, որ նաև 25 մլրդ կտրամադրեն բիզնեսի զարգացմանը եւ 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը տնտեսության ձեւավորմանը կնպաստի:
Բիզնեսի աջակցության ծրագիրը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք ֆինանսավորման բարձիկներ պետք է ունենանք, որի շնորհիվ սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը կանցնենք առանց կորուստների: Կլինեն վարկերի վերաֆինանսավորում, համաֆինանսավորում, տոկոսադրույքի սուբսիդավորում»,- մանրամասնեց Մհեր Գրիգորյանը: