50 կիլոգրամ կշռող ամերիկուհի Միշել Լեսկոն առաջին տեղ է զբաղեցրել Չիկագոյում անցկացված հոթդոգեր ուտելու մրցույթում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նա 10 րոպեում կերել խմորի մեջ փված 28 նրբերշիկ։ Նրա հիմանական մրցակիցը կերել է մեկ հոդդոգ պակաս, սակայն 4 անգամ ավել է կշռում Միշելից։ Մրցույթին մասնակցել է 8 մարդ։ Հաղթողն ասել է, որ այս մրցույթում պայմանները շատ խիստ էին, քանի որ նախկինում ուտելուց առաջ նրբերշիկը հանվում էր հոթդոգից, իսկ այժմ՝ ոչ։
Սա մեծ մրցույթի մի մասն էր, Միշել Լեսկոն մասնակցելու է մեծ եզրափակչին, որը կայանալու է ԱՄՆ-ի անկախության օրը՝ հուլիսի 4-ին։ Հաղթողը ստանալու է չեմպիոնական գոտի մանանեխի գույնի, ինչպես նաև մեկ տարվա հոթդոգի պաշար ու 10 հազար դոլար։