Կառավարությունը 200 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:
Գործադիր մարմինը 150 մլն դրամը կտրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 25 մլն դրամը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին, և 25 մլն դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին:
Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը. ծառատնկման աշխատանքներ կատարելու համար վճարել:
Կառավարությունն առաջարկում է Հայաստանի բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոններով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը:
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 200 000 հազար դրամ։
Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար։