Այսօր առավոտյան, այն բանից հետո, երբ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանենկոն հանդիպել է ԵԱՀԿ դիտորդական խմբի հետ, քաղաքապետարանի շենք են ներխուժել զինված մարդիկ և հայտարարել այն գրավելու մասին:
Սկզբում նրանք եղել են 7 հոգի: Հարձակվողները եղել են զինված: Այնուհետև նրանց թիվը հասել է 50-ի: Հարձակվողները լավ զինված են, ունեն դիպուկահարների հրացաններ, Կալաշնիկով տիպի ինքնաթիգեր:
Անջատողականների հիմնական պահանջն է իր կողմից մշակված նոր Սահմանդրության հարցով հանրաքվեի անցկացումն է, որը նախատեսում է Ուկրաինայի ֆեդերալիզացիա: