տուն Քաղաքական Միջազգային 5 մեդալ՝ սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունից

5 մեդալ՝ սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունից

94
0

211

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց հոկտեմբերի 9-ին մեկնարկած սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցումային վերջին օրը հայ սամբիստները նվաճեցին ևս 2 բրոնզե մեդալ: 87 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեց Գրիգոր Սահակյանը , իսկ 100 կգ քաշային կարգում՝ Գառնիկ Սարոյանը:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, արծաթե մեդալակիր էին դարձել 48 կգ քաշային Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը: