տուն Լուրեր 5-9-րդ դասարանցիների ընդունելություն՝ «Հայ-չինական բարեկամության դպրոցում»

5-9-րդ դասարանցիների ընդունելություն՝ «Հայ-չինական բարեկամության դպրոցում»

141
0

«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը սկսում է 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն:

Դպրոցը հանդիսանում է չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն:Դպրոցում սովորողների թիվըսահմանափակ է:Դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն:

Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00:

Փաստաթղթերի ընդունման հասցեն՝ Երևան, Թումանյան 42, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի  6-րդ մասնաշենք,հեռ.՝ 010 53 17 71:

Պահանջվող փաստաթղթեր`

1. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն / երեխայի և ծնողի/,

2. Սովորողի անձնական գործի պատճենը կամ կրթության վերաբերյալ տեղեկատվություն,

3. Սովորողի նախորդ ուսումնական տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն,

4. 2 լուսանկար (3 x 4),

5. դիմում /կլրացվի փաստաթղթերը հանձնելիս/: