Հայտնի է, որ անցած շաբաթ Ղրիմն ու Սևաստոպոլը պաշտոնապես դարձան Ռուսաստանի 84-րդ և 85-րդ սուբյեկտներ:
Korrespondent.net-ը գրում է, որ անցած տարվա դեկտեմբերին ընդունվել է օրենք, որով բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ կդնեն Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը կամ ՌԴ տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչեր կանեն՝ կպատժվեն:
Ըստ այդ օրենքի, դատարանը նման կոչ հնչեցնողներին կարող է պատժել մինչև 300 հազար ռուբլի (մոտ 3 մլն դրամ) տուգանքով կամ երեք տարվա ազատազրկմամբ: Իսկ եթե այդ կոչերը հնչեն համացանցում կամ լրատվամիջոցներում, ապա այն հնչեցնողը կարող է բանտում անցկացնել մինչև 5 տարի: