Հնգամյա ինդոնեզիացի երեխան թողել է ծխելը և սկսել է ֆասթ-ֆուդ չարաշահել։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Հաղորդվում է, որ երեխան սկսել է ծխել դեռ երկու տարեկանում՝ օրական ծխելով 40 գլանակ։ Երեք տարի անց նա հաղթահարել է իր այս վատ սովորությունը, սակայն այժմ սկսել է արագ սնունդը չարաշահել։ Նույն աղբյուրի համաձայն՝ կես տարում նա հավաքել է մոտ 25 կգ ավել քաշ։