տուն Լուրեր 48 ժամով կասեցվել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երեւան Սիթի»...

48 ժամով կասեցվել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը

500
0

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը:

Երկարատեւ կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսվարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։

ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին եւս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր: