տուն Լուրեր Facebook-ը կվերածվի մեռյալների սոցկայքի

Facebook-ը կվերածվի մեռյալների սոցկայքի

185
0

2

Այս պահին Facebook սոցիալական կայքում այնքան էլ շատ չեն այն օգտատերերի էջերը, ովքեր հեռացել են կյանքից: Այսուհանդերձ, վաղ  թե  ուշ` կգա ժամանակը, երբ Facebook-ում ավելի շատ հանգուցյալներ կլինեն, քան  կենդանի մարդիկ,- կարծում է  xkcd վեբ կոմիքսների հեղինակը` նշելով մոտավոր ամսաթիվը, թե երբ դա տեղի կունենա: Հեղինակի կարծիքով, հաշվի առնելով կայքի լսարանի աճը և օգտատերերի՝ տարիքային տարբեր խմբերի պատկանելու հանգամանքը, այս պահին սոցիալական կայքում կա 10-20 մլն մարդ, ովքեր մահացել են:

2013 թ. կմահանա շուրջ 290 հազար ամերիկացի օգտատեր, իսկ ողջ մոլորակի վրա` ևս մի քանի մլն: Ընդամենը 7 տարի անց մահացության տեմպերը կաճեն  2 անգամ, ևս 7 տարի անց` նորից կկրկնապատկվեն: Եթե նույնիսկ հիմա Facebook-ը փակի գրանցման հնարավորությունները, ապա միևնույն է, այս գործակիցը շարունակելու է աճել դեռևս մի քանի տասնամյակ` 2000-2020 թթ. ընթացքում կրթություն ստացած սերնդի ծերանալուն զուգընթաց, գրում է Korreposndent-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here