Ամերիկյան լրատվամիջոցները երեկ գրել են հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի, 47-ամյա Սալմա Հայեքի հղիության մասին։ 47-ամյա դերասանուհին ներկայացել է «Սահմանից այն կողմ» սերիալի շնորհանդեսի արարողությանն այնպիսի զգեստով, որն ընդգծում էր նրա գոտկատեղը և որովայնը։
Այստեղ Հայեքը ժամանել էր Օլիվյե Մարտինեսի ուղեկցությամբ։ Ֆանտաստիկ ժանրի այս սերիալում Սալման մարմնավորել է տիեզերագնացի։ Լրատվամիջոցները գրում են, որ Հայեքը չի էլ փորձել թաքցնել իր հղիությունը։ Նրանք եզրակացրել են, որ դերասանուհին հղիության չորրորդ ամսում է։