Ռուս հրապարակախոս, վերլուծաբան ԱՆդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի ժամանակ պարզ դարձավ, որ ՄՄ երկու անդամներ դեմ են Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, երեկ «ժամանակին» ասաց, որ Հայաստանին չտեսնված աշխւսրհա- քաղաքական հնարավորություն է ընձեռվել:
Վերլուծաբանը նշեց, որ Ղազախստանի եւ Բելառուսի դիրքորոշումը, ինչ փաստարկներով էլ որ դրանք ղեկավարվեն, Հայաստանի համար չտեսնված աշխարհաքադաքական հնարավորություն է: Նրա գնահատմամբ՝ գաղտնիք չէ, որ ՄՄ անդամակցությունը Հայաստանին բացարձակապես պետք չէ:
«Հայաստանը նոյեմբերի վերջին պատրաստվում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել՝ այդպիսով կարեւոր քայլ կատարելով եվրոպական քաղաքակրթության ուղղությամբ: Պուտինը Սոսկվա կանչեց ՀՀ նախագաին, ձեռքերը ոլորեց, սպա նաց, թե՝ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհին կսատարի Ադրբեջանին, եւ Հայաստանին ստիպեց հայտարարել, որ ցանկանում է միանալ ՄՄ-ին:
Ներկայում այս անսպասելի նվերը Հայաստանը մեծ գոհունակությամբ պետք է ընդունի, չէ՞ որ Հայաստանը չի կարող դեմ գնալ Ղագախստանի եւ Բելառուսի կամքին: Այդ պատճառաբանությամբ Հայաստանը կարող է ետ կանգնել Մաքսային միությունից՝ վերադառ նալով եւ ավարտին հասցնելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրո մը: Սա է այս բարդ իրավիճակից դուիս գալու ելքը: Ես ինքս ՀՀ-ին խորհուրդ կտայի այսպես վարվել», — նման տեսակետ Իայտնեց Անդրեյ Պիոնտ- կովսկին:
Մարամասները թերթի այսօրվա համարում