ԱՄՆ քաղաքացին, ով ներկայում բնակվում է Մայամի քաղաքում, կստանա իր Jaguar ավտոմեքենան, որն առևանգվել էր 46 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է bBC-ն։
1968 թվականին Այվան Շնայդերը, ով հիմա 82 տարեկան է, վերջին անգամ Jaguar E-type կաբրիոլետ մեքենան տեսել էր Նյու Յորքի իր տան մոտ, ինչից հետո այն առևանգվել էր։ Այքան ժամանակ Շնայդերը չի իմացել, թե որտեղ է գտնվում իր ավտոմեքենան։ Այն անսպասելի հայտնաբերվել էր Հոլանդիայում, երբ տեղի իշխանությունները ստուգել են հազվադեպ մեքենաների մի խումբ, որոնք բերվել են այդ երկիր։
Մեքենան արդեն տեղափոխվել է ԱՄՆ-ն։ Այն շուտով կփոխանցվի իր նախկին տիրոջը։