Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում փոփոխություն կատարեց 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և 451.3 մլն դրամ հատկացրեց ՊԵԿ-ին՝ Գյումրիում կառուցվող մաքսատան արտաքին կումունիկացիաների, գլխավոր մասնաշենքի և պահեստային մասնաշենքի երկաթբետոնե կոնստրուկցիաների համար։
Նախագիծը ներառված է կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում։
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի կատարած նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ մաքսատան սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 20 հեկտար հողատարածք, որից 5,5 հեկտար տարածքը բավարար է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար համապատասխան սրահների և ավտոմեքենաների կայանման հրապարակի կառուցման համար:
Որպես տարածք ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող` Գյումրիում գտնվող 21,5 հեկտար զբաղեցնող հողատարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, իսկ այդ նպատակով ՊԵԿ-ին հատկացվել է 2,117.9 մլն դրամ։