43 միլիոն դրամի մարդասիրական օգնություն կուղարկվի Սիրիա: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար 2017 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 43,000.0 հազար դրամ: