տուն Լուրեր 41 ավտովթար 3 օրում. մահացել է 5 մարդ

41 ավտովթար 3 օրում. մահացել է 5 մարդ

86
0

շտապ օգնություն մեքենա

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 22, խարդախության 6, խուլիգանության 3, կողոպուտի, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման եւ կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 2-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 66-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: