տուն Լուրեր 400 աշակերտներն ի՞նչ են եղել. Նիկոլ Փաշինյան` Արագածոտնի մարզպետին

400 աշակերտներն ի՞նչ են եղել. Նիկոլ Փաշինյան` Արագածոտնի մարզպետին

270
0

nikolԼոռու մարզում աղքատության ցուցանիշը բարձր է միջին հանրապետական ցուցանիշից ու կազմում է 45 տոկոս, այսօր Ազգային ժողովում հայտարարել է  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարզպետից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս պետք է լուծվի մարզում առկա գործազրկության ու աղքատության հարցը:

«Այս բյուջեով աղքատության դեմ պայքարել չի լինի»,- պատասխանել է Լոռու մարզպետը՝ նկատի ունենալով 2014 թվականի բյուջեի նախագիծը: Նա նշել է՝ քանի որ բյուջեով հարցը հնարավոր չէ լուծել, մարզպետարանը «ձեռքերը ծալած պարապ նստած չի մնում», փորձում է աշխատանքներ իրականացնել, որպեսզի մեղմի իրավիճակը:

Արթուր Նալբանդյանի խոսքով, մասնավորապես, շատ կարևորվում է ձեռնարկատիրության զարգացումը, փորձում են մարզում խրախուսել երիտասարդների գործարարությամբ զբաղվելը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից էլ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է նվազել մարզի դպրոցների աշակերտների թիվը: «Աշակերտներն ի՞նչ են եղել»: Ի պատասխան մարզպետն ասել է, որ 400-ով նվազել է աշակերտների թիվը: Մի մասը տեղափոխվել են հանրապետության այլ մարզեր, մի մասն էլ ավագ դպրոցներ:

«Հիմա ստացվում ա, ձեր աշակերտները գնացել են Սյունի՞ք»,- հետաքրքրվել է Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր մարզերի դպրոցներում է աշակերտների թիվը նվազել:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here