տուն Լուրեր Իրաքում 40 եզդի երեխա է մահացել

Իրաքում 40 եզդի երեխա է մահացել

122
0

erexa

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրաքի եզդիբնակ Շանգալ մարզը հարձակման է ենթարկվել իսլամիստ ահաբեկիչների կողմից: Ահաբեկիչների հարձակումից հետո մարզի բնակչության մեծ մասը բարձրացել էր լեռներ և այնտեղ ապաստան գտել: Լեռներում ապաստան գտած եզդիները այս պահին

կանգնած են հումանիտար աղետի առաջ՝ քանի որ չկա սննունդ և ջուր: Ինչպես տեղեկացնում է Rudaw.net լրատվական կայքը, սովի և ջրի պակասի պատճառով երեկ Շանգալի լեռներում մահացել է 40 երեխա: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը արդեն իսկ հայտնել է իր անհանգստությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր անհանգստությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայտարարել, որ պետք է ամեն միջոց գործադրել, որպեսզի Շանգալի եզդիներին պարենային օգնություն հասնի: