Հունիսի 26-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00-ը, փակ է լինելու Ծ.Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը (ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ.Մելքոնյան տանող ճանապարհը): Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից:
«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: