Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը։ Մտքերի փոխանակությունից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման օրինագիծը դրվեց քվերակության եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 91 կողմ ձայների քանակով։
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանն ընդունեց 58 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ապա 57 կողմ, 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայաստանի վարչատարածքային բաժանման, տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Մինչ այդ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցի այս քվեարկությանը և կառավարությանը կոչ արեց ներկայացնել զեկույց, թե խորոշացված համայնքներում՝ Տաթևում, Դիլիջանում, Թումանյանում, խոշորոացումից հետո ինչ է տեղի ունեցել:
«Սա իսկապես մի հարց է, որի որոշումը չի կարելի էմոցիոնալ դաշտում կայացնել, և մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվում խոշորացված համայնքներում»,- ասաց Փաշինյանը:
Քվերակության արդյունքում խորհրդարանը նաև 90 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։