Կառավարության վաղվա նիստում ընդունվելու է մի որոշում, որով Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 4 միլիոն 576 հազար դրամ՝ 2014 թվականի առաջին կիսամյակում: