Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն առաջարկեց մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 23-ը՝ շաբաթ օրը դարձնել աշխատանքային: «Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ սովորաբար հաջորդ շաբաթ ենք տեղափոխում, բայց այս անգամ նախորդ շաբաթ ենք տեղափոխում: Ըստ այդմ՝ 4 օր՝ մայիսի 28-31-ը, կլինի ոչ աշխատանքային»,- մանրամասնեց աշխատակազմի ղեկավարը:
Կառավարությունը միաձայն ընդունեց առաջարկը: