Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ 4 ոչ իշխանական ուժերը ոչ միայն պարզապես պահանջելու են կառավարության հրաժարականը, այլեւ առաջարկելու են բարեփոխումների եւ հստակ գործողությունների ծրագիր, որպեսզի հաջորդ եկողները երկիրը նույն վիճակին չբերեն:
«Հայաստանը այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ ե´ւ ներքին, ե´ւ արտաքին: Մենք չենք գնում միայն հրաժարական պահանջելու, մենք ելնում ենք երկրում առկա վիճակից: Մենք կողմնակից չենք միաժամանակյա, մեկանգամյա քայլերի եւ այլ առաջարկների կողմնակից ենք»,- ասում է Վարդանյանը:
Նա նշում է, որ այն, ինչ քննարկվում է, չի կարող հասարակությունից դուրս մնալ, եւ այն ծրագիրը, որը առաջակվելու է, պետք է համաձայնեցնել եւ նրեկայացնել նաեւ հանրությանը ԶԼՄ-ների միջոցով: