տուն Քաղաքական Հայաստան 4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը. Ատոմ...

4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը. Ատոմ Ջանջուղազյան

270
0

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսները ասուլիսի ներածական մասից հետո պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, ասաց, որ այս փոփոխության արդյունքում 4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը:

«Այսօր ընդհանուր գույքահարկը մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 մլրդ դրամ, մի փոքր ավելի։  Մոտավորապես 9-10 հազար թանկարժեք բնակարաններ կան։ Այդ մինչեւ 9-10 հազար թանկարժեք գնահատվող բնակարանները եւ բնակելի տները 432 հազար բնակարանների եւ բնակելի տների մեջ են ներառված։ Իրենց դեպքում կիրառվում է 0,6-ից մինչեւ 1 տոկոս դրույքաչափ։ Հետեւաբար, այդ հատվածի համար մենք կունենանք ավելի մեծ բեռ, քան նրանց համար, ովքեր կունենան համեմատաբար ավելի ցածր գույքային միավորներ»,- ասաց Ջանջուղազյանը։