Սանասարյանը չի հանդիպել ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։
Դիտարկմանը՝ արդյոք Սանասարյանը վարչապետի հետ խո՞սել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքների մասին, նա արձագանքեց, որ խոսել է, բայց ուրիշ հանդիպում չի եղել Փաշինյանի հետ։
Իսկ ինչ է կարծում՝ կվերականգնվի՞ նախկին պաշտոնին, Սանասարյանն ասաց․ «Նախ այս պահին դատարանի լիազորությունն է, որ որոշում կայացնի՝ ես վերականգնվեմ, թե չէ։ Ես 4 անգամից ավել վարչապետին կոնկրետ գրավոր գրել եմ, որ եթե կա անվստահություն, առանց որևիցե վայրկյան մտածելու՝ ես ինքս կհրաժարվեմ և դուրս կգամ, որովհետև ես չեմ կարող անվստահության պայմաններում աշխատել, ինչքան էլ որ շատ եմ ուզում օգուտ տալ պետությանը։ Պարոն վարչապետը նշել է, որ նման խնդիր չկա․ կա ցուցմունք, քո դեմ քրեական գործ է հարուցված, գործի ավարտից հետո կհասկանանք»։