ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ուոթքոմ քաղաքում ոստիկանութոյւնը ձերբակալել է մի խումբ հանցագործների, ովքեր գողություն են կատարել մի տնից, ուր եղել է 4-ամյա երեխա։ Ընդ որում, երեխան ինքն է նպաստել գողերի հայտնաբերմանը, քանի որ նրանց մեջ եղել է իր դայակը։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը։
17-ամյա դայակը իր երկու ընկերների հետ գողացել է նոութբուք, վիդեոխաղերի սարք, ինչպես նաև 4-ամյա Էբիին պատկանող iPad-ը։ Դայակին սկզբում հաջողվել է խաբել ոստիկանությանը՝ նշելով, որ ինքն էլ երեխայի հետ դարձել է գողերի հարձակման զոհ։ Նա նույնիսկ ասել է, որ գողերը եղել են սևամորթ՝ նրանց ուղղորդելով սխալ հետքերով։
Սակայն երբ Էբին է հարցաքննվել, նա ասել է, որ գողերը եղել են սպիտակամորթ։ Ցուցմունքներում այս հակասություններն անմիջապես սևեռել են ոստիկանենների ուշադրությունը դայակի վրա, ով էլ ավելի ուշ խոստովանել է, որ ինքն է կազմակերպել գողությունը։