տուն Հասարակություն 38 տնտեսվարողի գործունեություն դադարեցվել է

38 տնտեսվարողի գործունեություն դադարեցվել է

219
0

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  մարտի 24-ից մինչև ապրիլի 2-ը մշտադիտարկումներ է իրականացրել շուրջ 260 կազմակերպությունում:

Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը:

Խախտումներով գործողների կողքին աշխատում են նաեւ բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանձնացվել են մշտադիտարկման արդյունքում եւ ներկայացվում են կցվող ֆոտոշարքով։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը՝ զերծ մնալու պատասխանատվությունից։