Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնք վկայում են Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրամոլների հետապնդման և բացահայտման արյունալի պայքարի մասին. գրում է Daily Mail-ը:
Լուսանկարներում երևում է, թե ինչ դաժանությամբ են վերաբերվում թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալվածներին ոստիկանության բանտախցերում՝ նրանց ենթարկելով մահացու կտտանքների:
Դուտերտեի՝ թմրամոլների դեմ պայքարի հետևանքով սպանվել է ավելի քան 3,6 հազար ֆիլիպինցի, որոնցից 1377-ը` ոստիկանության գործողությունների ժամանակ:
Ուշագրավն այն է, որ երկրի բնակչության 84%-ը կողմ է արնախում նախագահի գործելաոճին: