Պորտուգալիայում ուժեղ անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 35-ի: Նշվում է, որ երկրում համազգային սուգ կհայտարարվի:
7 մարդ համարվում է անհայտ կորած, ևս 56 մարդ ստացել է այրվածքներ և վնասվածքներ:
Դրանից բացի` չորս մարդ մահացել է իսպանական Գալիսիա ինքնավար համայնքում, որը տեղակայված է երկրի հյուիսի-արևմուտքում՝ Պորտուգալիայի սահմանին: