տուն Հասարակություն Առողջապահություն 35 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 9-ը՝ արհեստական սարքավորման միացված. նախարար

35 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 9-ը՝ արհեստական սարքավորման միացված. նախարար

343
0
Արսեն Թորոսյան

Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.

«Ես կներկայացնեմ ամենաթարմ տվյալները. ուրեմն, այսօրվա դրությամբ ունենք հաստատված նոր 121 դեպք, բուժված նոր 36 դեպք, ընդհանուր հաստատված դեպքերի թիվը ստացվում է 2507, բուժվածների թիվ՝ 1071: Ցավոք սրտի, ունենք 4 նոր մահ, հետևաբար՝ մահացածների ընդհանուր թիվը կորոնավիրուսային հիվանդությունից՝ 39, և նաև 4 անուղղակի մահ, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: Այս պահին փաստացի ակտիվ, այսինքն՝ բժշկական վերահսկողության տակ գտնվող անձանց թիվը 1393 է: Ընդհանուր կատարված հետազոտությունները երեկ եղել են, 765. 25000 թեստ է արվել մինչ օրս… Երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մեկուսացման վայրերում ունենք մոտ 2000 քաղաքացի, մահճակալային ֆոնդի առումով ունենք մոտ 350 000 մահճակալ հիվանդանոցային համակարգում, որովհետև քաղաքացիների մի մասը իրենց չակերտավոր ասած բուժումը ստանում են հյուրանոցներում, որովհետև սիմպտոմ չունեն, և այդ մոտեցումը շարունակվելու է դեռ… Միջին և ծանր դեպքերի քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար ավելացված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է նաև ավելանա, բայց այս պահի դրությամբ նման որոշում վերջնական չկա: Իր մեջ ներառում է հիմնականում վեց բժշկական կենտրոններ՝ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդանոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները»:

Օլյա Շահինյան