տուն Քաղաքական Վերլուծական 35%-ի փոխարեն 32.4% աղքատություն. ԱՎԾ նոր զեկույցը

35%-ի փոխարեն 32.4% աղքատություն. ԱՎԾ նոր զեկույցը

396
0

beggar

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամեն տարվա վերջին հրապարակում է նախորդ տարվա աղքատության վերաբերյալ իր կատարած հետազոտության արդյունքները: Այսօր ԱՎԾ-ն հրապարակեց 2012-ի աղքատության վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները, որի համաձայն այդ տարի աղքատությունը մի փոքր նվազել է:

Այսպես, 2012թ. աղքատության մակարդակը կազմել է 32.4%, ինչը 2.6%-ով ցածր է 2011թ ցուցանիշից (35.0%): 2011-ի համեմատ նվազել է նաև շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների թիվը: Եթե 2011-ին շատ աղքատ էր բնակչության 19.9%-ը, ապա 2012-ին շատ աղքատ է եղել 13.5%-ը: Ծայրահեղ աղքատների կշիռը ընդհանուր բնակչության մեջ 2011-ին եղել է 3.7%, իսկ 2012-ին՝ 2.8%:

Չնայած որ, 2012թ. 2011թ.-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն 2008թ. համեմատ թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը (ծայրահեղ աղքատների ու շատ աղքատների թիվը), դեռևս գերազանցում են 2008-ի ցուցանիշները: Բացարձակ թվով ցուցանիշները հետևյալն են. 2012թ. աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), շատ աղքատների թվաքանակը`408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 85 հազար:

Նշենք, որ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: 2012թ.-ին աղքատության վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերն արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար և գնահատվել են համապատասխանաբար` 37 044 դրամ (կամ 92.2 ԱՄՆ դոլար), 30 547 դրամ (կամ 76.0 ԱՄՆ դոլար) և 21 732 դրամ (կամ 54.1 ԱՄՆ դոլար): Այսինքն՝ այն չափահաս մարդը, ում ամսական եկամուտը գերազանցել է 37 հազար 44 դրամը՝ համարվել է ոչ աղքատ:

Ամսական 40 կամ 50 հազար եկամուտ ունեցողը չափահասն այսպիսով, աղքատ չի համարվել: Իսկ թե կարո՞ղ է արդյոք չափահաս մարդը բավարարել իր սննդի, հագնվելու և վարձավճարներ մուծելու նվազագույն կարիքները ամսական 50 հազար դրամով, թողնում ենք առանց մեկնաբանությունների…

Հայկ Մանուկյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here