«Համազգային վստահություն» խորհուրդը հոկտեմբերի 19-ին մարզահամերգային համալիրում կազմակերպում է «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանն ու խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանը: Նրանց խոսքով` միջոցառման նպատակն է ներկայացնել և խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչման արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին, ովքեր տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ` հանրության շրջանում արժանանալով բարձր գնահատականի:
Արժանիներին որոշելու համար հարցումներ են անցկացվել հանրապետության բնակչության և փորձագետների շրջանում: Մրցանակների կարժանանան շուրջ 35 ընկերություններ, որոնք լավագույնն են ճանաչվել տարբեր ոլորտներում: