Ինչպես գրում է The Guardian-ը, վերջին տարիներին միանգամից 35 համաշխարհային առաջնորդներ գաղտնալսվել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության կողմից։
Գործակալությունը կատարել է առաջնորդների մոտ 200 հեռախոսային համարներից կատարված զանգերը։ Գաղտնալսման պահանջը ներկայացրել են Սպիտակ տան, պետքարտուղարության և Պենտագոնի անանուն աշխատակիցները։ Այս տեղեկությունը հրապարակվել է ամերիկյան գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա։