Մոնրեալի համալսարանի աշխատակիցներն անցկացրել են հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե ինչպես է բժշկի սեռն ազդում նրա աշխատանքի որակի վրա: 870 բժիշկների հարցման արդյունքները ցույց են տվել, որ կին բժիշկները հետևում են բոլոր ցուցումներին, որոնք վերաբերում են ախտորոշմանը, քան նրանց տղամարդ գործընկերները: Այս մասին գրում է the Times-ը:
Կոնկրետ հիվանդության համար նախատեսված դեղամիջոցները դուրս են գրում կին բժիշկների 71%-ը, իսկ տղամարդ բժիշկների` 67%-ը:
Սակայն արական սեռի բժիշկներն ավելի արդյունավետ են. նրանք տարեկան 1000-ով ավել պրոցեդուրաներ են անում, քան իգական սեռի բժիշկները: Սա նշանակում է, որ կանայք հիվանդներին ավելի մեծ ուշադրություն են դարձնում: