ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրել է.
«Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն, եւ բոլոր նրանց, ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն»: