տուն Քաղաքական Միջազգային 34-ամյա կինը մի քանի ամիս գնացել է դպրոց` ձևանալով 15 տարեկան

34-ամյա կինը մի քանի ամիս գնացել է դպրոց` ձևանալով 15 տարեկան

112
0

3732935_G

ԱՄՆ Տեխաս նահանգի Լոնգվյու քաղաքի 34-ամյա բնակչուհին մի քանի ամիս շարունակ գնացել է դպրոց` ձևանալով 15 տարեկան աղջիկ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:

Անցած տարվա հոկտեմբերին Չերիթի Ջոնսոնը տեղի մեկ այլ բնակիչ Թամիկա Լինքոլնի ուղեկցութամբ եկել է դպրոց, ում նույնպես խաբել էր իր տարիքի մասին: Վերջինս Չերիթիին ներկայացրել է որպեսզի 15-ամյա աշակերտուհի: Նա նաև նշել է, որ Չերիթին միշտ սովորել է տանը, դրա համար չի կարողանա ներկայացնել նախորդ տարվա գնահատականները: Դպրոցի ղեկավարության մոտ այս պնդումները տարակուսանք չեն առաջացրել:

Ջոնսոնը երկար ժամանակ ապրել է Լինքոլնի տանը, ում պատմել է, որ ինքր որբ է: Սակայն կինը որոշ ժամանակ հետո կասկածել է, թե Չերիթին 15 տարեկան է և ոստիկանություն  է կանչել: Պարզվել է, որ կինը խնդիրներ ունի ոստիկանության հետ, դրա համար է փոխել իր տարիքը: Չերիթին ձերբակալվել է: