տուն Քաղաքական Միջազգային Մալայզիական անհետացած ինքնաթիռը փնտրել են սխալ վայրում

Մալայզիական անհետացած ինքնաթիռը փնտրել են սխալ վայրում

82
0

640_2014_03_09_13_01_04

ԱՄՆ ռազմածովային ուժերի ստորջրյա սարքերի գծով տնօրենի տեղակալ Մայքլ Դինն ասել է, որ 2014 թվականի մարտի 8-ին անհետացած մալայզիական ինքնաթիռի որոնման ժամանակ գրանցված ազդանշաններն ամենևին էլ չեն պատկանել անհետացած ինքնաթիռին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Նրա խոսքերով` այդ ազդանշանները չեն պատկանել մալայզիական Boeing ինքնաթիռի սև արկղերին: Դինը նշել է, որ որոնումներն իրականացվել են բոլորովին այլ վայրում, որը ոչ մի կապ չուներ կործանված ինքնաթիռի երեւակայական տեղի հետ:

Այսօր որոնողական աշխատանքների մեջ ընդգրկված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ինքնաթիռի որոնման տարածքը մեծացվում է շուրջ 70 անգամ: