տուն Լուրեր 33 մլն դրամ` Սահամանդրությունը 100 հազար օրինակով տպելու համար

33 մլն դրամ` Սահամանդրությունը 100 հազար օրինակով տպելու համար

124
0

http--ru.168.am-wp-content-uploads-2014-06-Hovik-Abrahamyan

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 33 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը: Գումարը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 100000 օրինակով հրապարակելու նպատակով:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց` Սահմանադրության օրինակները բաժանվելու են պետական հիմնարկներին:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ  ՀՀ տարբեր բնակավայրերում քաղաքացիները բողոքում էին, թե հնարավորություն չունեն Սահմանադրության տեքստին ծանոթանալու, իսկ իշխանության ներկայացուցիչները հորդորում էին օգտվել համացանցից: Պարզվում է` հանրաքվեի անցկացումից հետո միայն Գործադիրը նպատակահարմար գտավ տպել օրինակներ ու բաժանել` այն  էլ պետական հիմնարկներին: