Երեկ Ֆլորիդայում ձերբակալվել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի որդին՝ Խուան Պաբլոն։ Այս մասին հաղորդում է Miamai Herald-ը։
Կարտես կրտսերը ձերբակալվել է Մայամիում կիրակի առավոտյան, որից հետո նա բերման է ենթարվել Մայամի Դեյդ բանտ։ Պարագվայի նախագահի որդուն հարձակման մեղադրանք է առաջադրվել։ Խուան Պաբլոն ազատության մեջ կհայտնվի, եթե վճարի 1.5 հազար դոլարի գրավ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայտնի է միայն, որ Պարագվայի նախագահի 29-ամյա որդին ապրում և սովորում է Մայամիում։