Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հերքել է այն տեղեկությունները, որ ինքը բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Մյուլերն անցած շաբաթ ժամանել էր կատալոնական մայարաքաղաք և, ըստ իսպանական մամուլի, հանդիպել «Բարսելոնայի» ղեկավարության հետ։
«Այո ես եղել եմ Բարսելոնայում, սակայն ոչ մի բանակցություն էլ չեմ վարել։ Դա տուրիստական այց էր, որն ինձ շատ դուր եկավ։ Անցած տարվա վերջին ես երկարաձգել եմ պայմանագիրս «Բավարիայի» հետ մինչև 2017 թվականը, քանի որ ինձ հարմարավետ եմ զգում այդ ակումբում և սիրում եմ խաղալ այստեղ։ Նրանք, ովքեր ծանոթ են ինձ, գիտեն, որ «Բավարիան» իմ տունն է», — ասել է Մյուլերը։