տուն Քաղաքական Միջազգային 32 միլիոնով վաճառվել է Ալբերտո Ջակոմետիի նկարը

32 միլիոնով վաճառվել է Ալբերտո Ջակոմետիի նկարը

187
0

b_843962

Շվեյցարացի քանդակագործ և նկարիչ Ալբերտո Ջակոմետիի «Վանդակավոր շապիկով Դիեգոն» նկարը Նյու Յորքի Christie’s աճուրդների տանը վաճառվել է 32,6 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը:

Ջակոմետին այս աշխատանքը կատարել է 1954 թվականին, որի վրա պատկերել է իր եղբորը: Այս նկարն ամենաթանկն էր երեկ կայացած աճուրդի ժամանակ: Սպասվում էր, որ նկարը կվաճառվի 30-50 մլն դոլարով: Փաստորեն, գնորդի առաջարկած գումարը մոտ էր ստորին շեմին: Գնորդը ցանկացել է մնալ անանուն:

Ընդհանուր առմամբ Christie’s-ում երեկ վաճառվել է արվեստի՝ 144,299 մլն դոլարի արժողության գործեր: Մասնավորապես, Կանդիսնկու «Սև և մանուշակագույն» նկարը վաճառվել է 12,59 մլն դոլարով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here