տուն Լուրեր 31 տարեկանում մահացել է Դավիդե Աստորին

31 տարեկանում մահացել է Դավիդե Աստորին

99
0

Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին մահացել է 31 տարեկանում, փոխանցում է Sports.ru-ն:

Տոսկանական ակումբն այժմ գտնվում է Ուդինեզեում, որտեղ պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում: Հանդիպումը հետաձգվել է:

Ավելի ուշ լիգան չեղյալ է հայտարարել բոլոր կիրակնօրյա հանդիպումները:

Հավանական է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ: Նա երկու տարեկան աղջիկ ունի: