տուն Հասարակություն Առողջապահություն 31 տարի առաջ Հանրապետական ծննդատնից վաճառված երեխան երեկ Գերմանիայից Հայաստան է վերադարձել....

31 տարի առաջ Հանրապետական ծննդատնից վաճառված երեխան երեկ Գերմանիայից Հայաստան է վերադարձել. Aravot.am

886
0

Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին:

Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Լ. Մ.-ի հորեղբոր որդին:

Ըստ նրա՝1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել: Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, իսկ 1988 թվականին նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի բազայի վրա հիմնադրած Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։